Իրանի իշխանությունները կարծում են, որ Իսրայելի հարձակումներից հետո ԱՄՆ-ի հետ միջուկային բանակցությունների շարունակումը կորցրել է իմաստը՝ ասել է Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային։ «Անհնար է խոսել բանակցությունների պատրաստակամության մասին և միաժամանակ համակարգել գործողությունները՝ թույլ տալով սիոնիստական ռեժիմին հարվածել Իրանի տարածքին»,- շեշտել է Բաղային:                
 

Այդ արարքը հանցագործություն է, որը կոծկվեց այս պահին գործող գլխավոր դատախազի կողմից․ Արսեն Բաբայան

Այդ արարքը հանցագործություն է, որը կոծկվեց այս պահին գործող գլխավոր դատախազի կողմից․ Արսեն Բաբայան
17.06.2022 | 07:31

Արդեն կարող ենք պաշտոնապես հաստատված համարել գլխավոր դատախազի պաշտոնում Աննա Վարդապետյանի նշանակման տեղեկությունը:
Աննան 36 տարեկան է, քրեական իրավունքի լավ մասնագետ: Հետն աշխատել եմ Վճռաբեկ դատարանում:


Բայց Աննան աչքի ընկավ մեկ այլ դեպքով: Նրա էլեկտրոնային փոստից արտահոսք եղավ, ինչից էլ բացահայտվեց, որ Նիկոլ Փաշինյանի իրավական հարցերով օգնական աշխատող Աննա Վարդապետյանը անօրինական միջամտություն է կատարում քննչական մարմնի գործունեությանը: Այդ արարքը հանցագործություն է, որը կոծկվեց նաև այս պահին գործող գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի կողմից:
Արթուրն ի լուր աշխարհի արդարացնել փորձեց Աննային՝ պնդելով, թե նա ընդամենը մասնագիտական խորհրդատվություն է մատուցել քննիչին:


Բայց Աննան մի կարևոր բան չգիտի: Նա չգիտի, թե Նիկոլի ընտրությունն ինչու է կանգնել հենց իր վրա: Բանն այն է, որ Նիկոլի համար այս պահին ամենավերահսկելի թեկնածուն և ապագայում գլխավոր դատախազը հենց Աննան է: Հանցանքի փաստը գրանցված է, սակայն պինդ պահվում է այն օրվա համար, երբ Աննան հանկարծ որոշի ցույց տալ ինքնուրույնություն:
Բայց Նիկոլն էլ մեկ ուրիշ կարևոր բան չգիտի: Աննան երբեք ինքնուրույնություն ցույց տալու փորձ անգամ չի անի: Աննան սովոր չէ ինքնուրույն և անկախ լինելուն:

Դիտվել է՝ 18107

Մեկնաբանություններ